Երեկ մենք տեսանք, թե ինչպես միջադեպից անմիջապես հետո ադրբեջանական կողմը ստահոդ տեղեկություններ տարածեց այն մասին, որ հայկական կողմն օգտագործել է իրանական անօդաչու թռչող սարքեր, ինչը մեր ՊՆ կողմից անմիջապես հերքվեց: Չեք կարծո՞ւմ, որ նման տեղեկություններ տարածելով` Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում լարվածության աշխարհագրական մասշտաբները մեծացնել. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետին նման հարց է ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ցանկացած ագրեսիայի մաս են կազմում նաեւ տեղեկատվական պատերազմները, եւ դրանք էլ ունեն իրենց թիրախը: «Մենք պետք է տեղեկատվական պատերազմներին եւ հարձակումներին հակազդելու մեր ինստիտուցիոնալ գործիքակազմն ուժեղացնենք: Եվ դա պետք է անենք առանց մեր ժողովրդավարությունը վնասելու»,- ընդգծել է վարչապետը:
Մանրամասները` տեսանյութում: